Բացել լրահոսը Փակել լրահոսը
52
A A
Քաղաքականություն

Մարգարիտները խոզերի առաջ մի՛ նետեք․ Մեդվեդևը՝ Հայաստանի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը գրել է․

«Ակնհայտ է, որ Հայաստանը երբեք չի անդամակցի ծանր ու քրոնիկ հիվանդություններով տառապող Եվրամիությանը, սակայն երկար ժամանակ կփչացնի իր հարաբերությունները Ռուսաստանի և ԵԱՏՄ մյուս երկրների հետ։

Այդպիսին է փոքր երկրի ներկայիս ղեկավարի շիզոֆրենիկ հավակնությունների գինը, որոնք խիստ միախառնված են ազգային շահերի դավաճանության, Սորոսի փողերի և Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ սատանայական հետապնդման հետ։

Այնուամենայնիվ, Հայաստանի ներկայիս իշխանության պարագայում գործում է միայն մեկ կանոն՝ «Non mittite margaritas ante porcos» («Մարգարիտները խոզերի առաջ մի՛ նետեք»)։