Բացել լրահոսը Փակել լրահոսը
784232188_28054760417512821_3639251882844808021_n
A A
Պաշտոնական

ՀՀ «BB-/B» երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները վերահաստատվել է՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը

«S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության «BB-/B» երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը, հայտնում են Ֆինանսների նախարարությունից։
 
🔹 Վարկանիշին աջակցող հիմնական գործոնների շարքում գործակալությունն առանձնացնում է Հայաստանի խելամիտ և կանխատեսելի մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական աճի բարենպաստ հեռանկարները, ինչպես նաև պետական պարտքի կառավարելի և կայուն մակարդակը։
🔹 Վարկանիշի «դրական» հեռանկարը պայմանավորված է Հայաստանի արտաքին դիմակայունության հետագա ամրապնդման ներուժով, մասնավորապես՝ տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրվող առաջընթացով։