A
A
Սամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության 77 կգ քաշայինների եզրափակչում հունահռոմեական ոճի հայ ըմբիշն առավելության է հասել Ադրբեջանի ներկայացուցիչ Ջավիդան Նահմատովի նկատմամբ:
Սամվել Տերտերյանը պայքարը սկսել է որակավորման փուլից, որտեղ 9:0 հաշվով առավելության է հասել Եգիպտոսը ներկայացնող ըմբիշի նկատմամբ, 1/8 եզրափակչում 6:0 հաշվով հաղթանակ է տարել ԱՄՆ ներկայացուցչի նկատմամբ, ապա քառորդ եզրափակչում 5:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել հունգարացի ըմբիշի նկատմամբ, իսկ կիսաեզրափակչում 6:0 հաշվով հաղթել է վրացի Գիորգի Գոգելաշվիլիին:
Յուրիկ Պետրոսյանը պայքարը սկսել է 1/8 եզրափակչից՝ 8:0 հաշվով առավելության հասնելով Ղրղզստանի ներկայացուցչի նկատմամբ: Քառորդ եզրափակչում Պետրոսյանը 5:1 հաշվով հաղթել է իրանցի ըմբիշին, իսկ կիսաեզրափակչում 8:1 հաշվով պարտության է մատնել Լեհաստանի ներկայացուցչին: