Բացել լրահոսը Փակել լրահոսը
772697064_1446307054189309_8591063981698719597_n
A A
Պաշտոնական

Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ էր կրակել ու հեռացել

Օգոստոսի 9-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում էր ստացվել, որ Աշտարակի խճուղում մեքենայից գազային ատրճանակով օդ են կրակել ու հեռացել։
 
Փաստի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում խուլիգանության փաստով նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ստացված տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ գազային ատրճանակով 4 անգամ օդ կրակոց արձակած և փախուստի դիմածը Երևանի 19-ամյա մի բնակիչ է։
Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին։ Մայրաքաղաքի 19-ամյա բնակիչը իրավապահներին է ներկայացրել գազային ատրճանակը։
Նախաքննությունը շարունակվում է։