Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Փաշինյանն իր էությամբ արևմտամետ գործիչ չէ, դեմոկրատ էլ չէ, ավելի շատ պուտինամետ է․ Վ․ Հարությունյան (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյանը կառավարման կարգը երբեք չի փոխի։ 600 Սահմանադրություն կփոխի, բայց կառավարման կարգը կթողնի խորհրդարանական, քանի որ այն նրան անընդհատ ընտրվելու հնարավորություն է տալու»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին։

Հիշեցնենք, որ իշխանությունները, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտարարել են, որ սահմանադրական փոփոխությունների շրջանակներում մտադիր չեն փոխել մեր պետության կառավարման համակարգը՝ այն մնալու է խորհրդարանական կառավարման։ Վարդան Հարությունյանը գտնում է, որ Հայաստանը պետք է վերադառնա նախագահական կամ կիսանախագահական համակարգին։

Ինչ վերաբերում է նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագիրը չհիշատակելու հարցին, իրավապաշտպանը գտնում է, որ եթե այդ պահանջը հնչեր ներսից՝ ինչ-որ կառույց նման հարց բարձրացներ, կարելի էր այն քննարկել։ Բայց երբ այդ հարցը բարձրացնում է Ադրբեջանը, ընդունելի չէ։

Նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում չտալու պահանջը ներկայացնում է Ադրբեջանը որպես Խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման։ Այդ երկիրը գտնում է, որ այդպիսով ՀՀ Սահմանադրությունն իր մեջ պարունակում է տարածքային պահանջ հարևան երկրների նկատմամբ։ ՀՀ իշխանությունները հիշեցնում են, որ իրենք նախաձեռնել են սահմանադրական փոփոխությունների գործընթացը դեռևս մինչև 44 օրյա պատերազմն ու Ադրբեջանի պահանջները։ Եվ որ Ադրբեջանի պահանջով իրենք Սահմանադրություն չեն փոխում։ Ավելին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրությունը գտնվում է կոնֆլիկտի տրամաբանության մեջ։ «Մենք չենք կարող կոնֆլիկտի տրամաբանությամբ գնալ և ուզենալ անկախ պետություն կառուցել»,- ասել է վարչապետը։

Վարդան Հարությունյանը խոսել է նաև նոր Ազգային ժողովի աշխատանքների, Հայաստանում քաղբանտարկյալներ լինել-չլինելու, Հայաստանից Ռուսաստանի պահանջների ու այլ խնդիրների մասին

Մանրամասները՝ տեսանյութում։