Բացել լրահոսը Փակել լրահոսը
772725942_1620264080140192_29312863075459084_n
A A
Պաշտոնական

Հայտնաբերվել են վտանգավոր խաղալիքներ․ դրանց վաճառքը կասեցվել է

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ է իրականացրել «Ժորա Գևորգյան Սամվելի» Ա/Ձ-ին (հասցե՝ ք․ Երևան, Զ․ Քանաքեռցու փ․ 121) և «ԱՄՄ» ՍՊԸ-ին (հասցե՝ ք․ Աբովյան, Պիոներական փ․ 1/30) պատկանող առևտրային տարածքներում։

🧪 Իրականացված նմուշառման և լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է , որ տնտեսավարողների կողմից իրացվող՝ նկարում պատկերված երեք պլաստմասե խաղալիքների բաղադրության մեջ առկա են երեխաների առողջության համար վտանգավոր նյութեր։

Տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ՝

🔹 արտադրանքի կամ արտադրանքի խմբաքանակի իրացման կասեցման,
🔹 արտադրանքի հետկանչման,
🔹 և արտադրանքի ոչնչացման վերաբերյալ։

Տեսչական մարմինը հորդորում է բոլոր սպառողներին, ովքեր ձեռք են բերել վերոնշյալ խաղալիքները, կապ հաստատել Տեսչական մարմնի հետ և վերադարձնել դրանք՝ երեխաների առողջության հնարավոր վնաս պատճառելու ռիսկից խուսափելու նպատակով։ 

ՀՀ Շուկայի վերահսկողության տեսչական մարմին