A
A
Արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում մեր աշակերտները երկու բրոնզե մեդալ են շահել․ Անդրեասյան
Աջակցիր «Ա1+»-ինԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնում է․
Այս տարի արհեստական բանականության միջազգային օլիմպիադայում մեր աշակերտները երկու բրոնզե մեդալ են շահել, իսկ թիմային պայքարում 120 երկրի մեջ զբաղեցրել են 5-րդ տեղը՝ առաջ թողնելով միայն Նոր Զելանդիային, Հոնկոնգին, Պուերտո Ռիկոյին և Իսպանիային։ Մեր թիմի մասնակիցները ներկայացնում են Երևանի, Գյումրու և Վանաձորի պետական դպրոցները և ընտրվել են ներհայաստանյան փուլում 170 աշակերտից։