Բացել լրահոսը Փակել լրահոսը
17864366206201
A A
Պաշտոնական

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ:

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր:

Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային  իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։