Բացել լրահոսը Փակել լրահոսը
767003226_1092810113089236_9090507092541442197_n
A A
Պաշտոնական

Արմավիրի մարզում սպանության, սպանության փորձի և ավազակության բոլոր դեպքերը բացահայտվել են. ՆԳՆ ամփոփումը

Օգոստոսի 6-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Արմավիրի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։
 
Ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Արփինե Սարգսյանն անդրադառնալով քրեական ենթամշակույթի դեմ պայքարին՝ հանձնարարել է լինել հետևողական, իսկ թշնամական հարաբերություններ ունեցող անձանց նկատմամբ ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ՝ հնարավոր բախումներն ու ծանր հետևանքները կանխելու նպատակով։
Միայն 6 ամսում Արմավիրի մարզում ոստիկանները ապօրինի հանքարդյունաբերության 4 դեպք են բացահայտել։ Այս ուղղությամբ նախարար Սարգսյանը հանձնարարել է ակտիվացնել հայտնաբերման ու բացահայտման աշխատանքները՝ սերտորեն համագործակցելով պետական մյուս մարմինների հետ։
 
Արփինե Սարգսյանը շեշտել է, որ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերով անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր ահազանգի պատշաճ արձագանք և իրականացնել հետևողական վերահսկողություն։
Նախարարը հանձնարարել է նաև ակտիվացնել ոստիկանության շրջիկ ծառայությունները գյուղերում և բակերում, կազմակերպել շրջայցեր և ուժեղացված ծառայություններ՝ բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ։
Արփինե Սարգսյանը ցուցում է տվել վերլուծել ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառները և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկել գործուն միջոցներ։