Բացել լրահոսը Փակել լրահոսը
765898233_2031303044162190_481813159010417349_n
A A
Պաշտոնական

Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Թարզու Լևոն» ընկերությանը պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծովազարդ, ապրանքանիշը՝ «Սևան-Անուշ») իրականացված ստուգման ընթացքում պարզվել է, որ խախտվել են «Սննդամթերքի անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի պահանջները, մասնավորապես՝
 
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման,
- սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով,
- սանհանգույցի դուռը բացվել է դեպի արտադրամաս:
 
 Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: