A
A
Սպասվում է առանց տեղումների եղանակ
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության տարածքում`
Օգոստոսի 6-8-ը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 9-ի երեկոյան ժամերին, 10-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։
Քամին` հարավարևելյան և արևելյան` 2-5 մ/վ։ Օգոստոսի 6-10-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևան քաղաքում`
Օգոստոսի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 10-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 6-10-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ։