Բացել լրահոսը Փակել լրահոսը
եղանակ աշուն
A A
Պաշտոնական

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 25-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Հուլիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Հուլիսի 25-29-ն Արմավիրի մարզում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Շիրակի մարզի առանձին հատվածներում երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ։

Օդի ջերմաստիճանը հուլիսի 25-26-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևան քաղաքում`

 Հուլիսի 25-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-29-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 14-17 մ/վ։