Բացել լրահոսը Փակել լրահոսը
Screenshot 2026-07-25 075355
A A
Հասարակություն

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ (տեսանյութ)

Հուլիսի 25-29-ին Արարատյան դաշտում և Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Հնարավոր հրդեհներից և դրանց անկանխատեսելի հետևանքներից խուսափելու համար հորդորում ենք խստորեն հետևել հակահրդեհային նորմերի պահպանմանը։
Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.
❌ Կրակ վառել
❌Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
❌Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
❌Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:
✅ Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:
Հիշեցնում ենք, որ անտառային տարածքներում արգելվում է.
❌ Կրակ վառել
❌Վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել
❌Յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել
❌Ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լիցքավորել, ինչպես նաև ծխել լիցքավորվող մեքենաների մոտ:
✅Խարույկ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:
Միաժամանակ, հարկ ենք համարում հիշեցնել, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում: