A
A
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Աջակցիր «Ա1+»-ինՇարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Աիդա Ազատյանը 379 միավոր արդյունքով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալ, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։
Թիմային պայքարում Աիդա Ազատյանը, Անահիտ Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը 1095 միավոր արդյունքով զբաղեցրել են երկրորդ տեղը։