Բացել լրահոսը Փակել լրահոսը
c73c6d22-efed-4157-96ae-dad4e93b1107
A A
Սպորտ Պաշտոնական

Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն

Տալլինում մեկնարկել է հրաձգության շարժվող թիրախ մրցաձևի աշխարհի առաջնությունը։ Մրցումային առաջին օրը շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի տղամարդկանց անհատական պայքարում Հայկ Մինասյանը 384 միավորով հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։ 
 
Թիմային պայքարում Հայկ Մինասյանը, Հովհաննես Մարգարյանը և Գոռ Խաչատրյանը 1123 միավոր արդյունքով զբաղեցրին երկրորդ տեղը՝ արժանանալով աշխարհի առաջնության արծաթե մեդալներին։