A
A
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
Աջակցիր «Ա1+»-ինԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը վարչական վարույթ էր հարուցել 2026 թվականի հունիսի 14-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապան բնակավայրում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Կապան քաղաքի Դավիթ Բեկ փողոցի թիվ 10 և 12 հասցեների հարակից լանջին գտնվող չշահագործվող հանքավայրի տարածքից դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով։
Վարչական վարույթի շրջանակում իրականացվել են տեղանքի ուսումնասիրություններ՝ աերոհետազոտության, ինչպես նաև հողի և անձրևաջրի նմուշների լաբորատոր հետազոտություններ։