Բացել լրահոսը Փակել լրահոսը
749584786_1418039527050102_8934143221578604840_n
A A
Պաշտոնական

Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում մասնակցել է «Հայաստանի առաջընթացի ուղին» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Դեսպան Նարեկ Մկրտչյանն Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում (AFPC) մասնակցել է «Հայաստանի առաջընթացի ուղին» խորագրով կլոր սեղան-քննարկմանը։
 
Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
 
Իր ելույթում դեսպանը ներկայացրել է Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը, անդրադարձել երկկողմ համագործակցության զարգացման հիմնական ուղղություններին և ընդգծել տարբեր ոլորտներում առկա նոր հնարավորությունները՝ ներառյալ բարձր տեխնոլոգիաների, կրիտիկական հանքանյութերի, կիսահաղորդիչների, միջուկային էներգետիկայի և արհեստական բանականության ոլորտները։
 
Քննարկման ընթացքում մասնակիցները հարցեր են ուղղել Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների և այլնի վերաբերյալ։