Բացել լրահոսը Փակել լրահոսը
749681303_1497815619054018_8645451006140591033_n
A A
Պաշտոնական

Մայր Աթոռում մատուցվել է Սուրբ պատարագ

Հուլիսի 18-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը։
 
Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մոմավառության աղոթասրահի Սուրբ Թադեոս մատուռում մատուցվել է Սուրբ և Անմահ պատարագ։
 
Պատարագիչն էր Մասյացոտնի թեմի Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ․ Գրիգոր քահանա Հովհաննիսյանը։