Բացել լրահոսը Փակել լրահոսը
748438167_1462305359267178_6019193092090517634_n
A A
Պաշտոնական

«Հասմիկ մարզական սպորտ-ճամբարի» խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից «Հասմիկ մարզական սպորտ-ճամբար» ՍՊ ընկերությունում (Կոտայքի մարզ, Ծաղկաձոր համայնք, գյուղ Արտավազ) իրականացված վերահսկողության ընթացքում պարզվել է, որ խախտվել են իրավական ակտերով սահմանված սանիտարահիգիենիկ պահանջները, մասնավորապես՝
- սննդի կառույցը չի պահվել մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում,
- պատերը չեն ունեցել հարթ մակերես, չեն մաքրվել ու ախտահանվել, պատրաստված չեն եղել անջրանցիկ, չներծծող և լվացվող նյութերից։
 
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը: