Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չեմպիոնը նահանջելու տեղ չունի

Սպորտ
db46586ac18263ede207a39cf103f623

Այսօր տեղի կունենան Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի 25-րդ տուրի վերջին երկու խաղերը:

Հանրապետության գործող չեմպիոնը՝ Երեւանի «Փյունիկը», որը ոսկե մեդալների հավակնորդներից մեկն է, իր հարկի տակ կընդունի Երեւանի «Բանանցին»:

Մրցաշարի առաջատար «Ուլիսից» ետ չմնալու համար, փյունիկցիներին հարկավոր է հաղթանակ, իսկ ահա անցած տարվա փոխչեմպիոնը պայքար է մղում 4-րդ տեղի համար, որը նրա համար կիսով չափ պատուհան է բացում դեպի Եվրոպա:

Այսօր, երկրորդ մրցախաղում, Դիլիջանի «Իմպուլսը» սեփական դաշտում կընդունի Երեւանի «Միկային»: Հանդիպումը կարեւոր նշանակություն ունի հատկապես դիլիջանցիների համար, որոնք դեռեւս հավակնում են մրցանակային 2-3-րդ տեղերին:

Նշենք, որ երեկ կայացած խաղերում, «Ուլիսը» անսպասելիորեն միավորներ կորցրեց, առաջնության ետնապահներից մեկի` Գյումրիի «Շիրակի» հետ խաղում (2:2), իսկ ահա Կապանի «Գանձասարը» վստահ հաղթեց «Արարատին» (2:0) եւ բարձրացավ 2-րդ տեղ: