Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արայ» խանութների ցանցը փակ կմնա մի քանի օր

Հասարակություն
621712d247d5cf230f751cba38c44b35

«Արայ» կենցաղային տեխնիկայի բոլոր վաճառասրահներն այսօր առավոտից փակ են։ Ընկերության գրասենյակի աշխատակցուհին «Ա1+»-ին ասաց, որ խանութները կշարունակեն փակ մնալ եւս մի քանի օր եւ խուսափեց պատասխանել մեր հարցերին։ Փակման պատճառը երեկ տեղի ունեցած դեպքն էր՝ «Արայի» սեփականատեր Արմեն Պետրոսյանի մահն էր։

Երեկ Սեւան-Երեւան մայրուղուց քիչ հեռու, Գետամեջ գյուղի ճանապարհին, BMW X5 ավտոմեքենայում հայտնաբերվել է «Արայ» խանութների ցանցի սեփականատեր, 31-ամյա Արմեն Պետրոսյանի դին։
Ոստիկանության տվյալներով՝ Արմեն Պետրոսյանը ինքնասպան է եղել, դեպքը որակվել է որպես «ինքնասպանության հասցնել»։ Նրա քունքի հատվածում հայտնաբերվել է հրազենային վնասվածք, աջ ձեռքում՝ ատրճանակ, ցուցամատը ձգանին։