Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-36x0wh-1976x1152z-0.3976
A A
Պաշտոնական

Մատենադարանի պատվիրակությունն այցելել է Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն

Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը Վենետիկում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանին հայտնել է խորին երախտագիտություն՝ Վենետիկի Մխիթարյան միաբանության ձեռագրական ժառանգության պահպանությանն ուղղված ծրագրերին և միջոցառումներին ցուցաբերած նշանակալի աջակցության համար։ Այդ մասին հայտնում են Մատենադարանից:

«Հանդիպման ընթացքում ներկայացվել են նաև այդ ուղղությամբ Մատենադարանի առաջիկա ծրագրերն ու նախաձեռնությունները, քննարկվել են համագործակցության հետագա զարգացման հնարավորություններն ու համատեղ իրականացվելիք աշխատանքները»,- ասված է հաղորդագրության մեջ: