Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-07-11_12-42-47
A A
Պաշտոնական

Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է․ Տոնոյան

Գագիկ Ծառուկյանի մոր` Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակն այս պահին արդեն լավ է։ Այս մասին NEWS.am–ին ասել է ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։

«Համացանցում տարածված լուսանկարները և տեսանյութերը տեսնելով՝ անգամ անծանոթ մարդիկ են վատ հոգեվիճակ ունեցել և բնականաբար, 93-ամյա տիկին Ծառուկյանը ևս չէր կարող ինքնազգացողության վատթարացում չունենալ։

Ցավոք սրտի, խախտվել են կարմիր գծեր, այն ինչ տեղի է ունեցել, որևէ բանական մարդու ուղեղում չի տեղավորվում»,- ասել է Տոնոյանը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Ռոզա Ծառուկյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է։