Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ուժեղ Հայաստան
A A
Քաղաքականություն Պաշտոնական

«Ուժեղ Հայաստան»-ը դատապարտում է Ծառուկյանի նկատմամբ իրականացվող բռնաճնշումները

«Ուժեղ Հայաստան» դաշինքը դատապարտում է գործող իշխանությունների կողմից «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող քաղաքական բռնաճնշումներն ու նրան պատկանող ձեռնարկություններում տեղի ունեցած խուզարկությունները:
 
«Սա երկրում շարունակվող քաղաքական զանգվածային հետապնդումների հերթական օրինակն է։ Գործող իշխանությունների կողմից շարունակվող բռնաճնշումների հիմնական նպատակն է լռեցնել ընդդիմադիր ուժերին։ Իրավապահ համակարգի կիրառումը` որպես քաղաքական զենք, ծանր հարված է հասցնում երկրի տնտեսությանը և ներդրումային միջավայրին։
 
Ակնհայտ է, որ այս ամենը չունի հանրային աջակցություն: Հայաստանին անհրաժեշտ է փոփոխություն, որը կապահովի իրավունքի գերակայություն, անկախ արդարադատություն և հասարակության բարեկեցություն»,- ասվում է հաղորդագրությունում։