Բացել լրահոսը Փակել լրահոսը
ամստերդամ
A A
Քաղաքականություն Պաշտոնական

Դատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը․ Ամստերդամ

Փաստաբան Ռոբերտ Ամստերդամը գրել է․
 
«Սահմանադրական դատարանի դատավարության կանխորոշված հետագիծը պատրանքների տեղիք չէր տալիս, սակայն այսօրվա որոշումը նշանավորում է վերջնական ինստիտուցիոնալ փլուզում:
 
Վավերացնելով համակարգային խախտումները խորապես վիճարկվող ընտրություններին օրինականություն հաղորդելու համար՝ Դատարանը տապալեց իր սահմանադրական հիմնական մանդատը: Իրավունքի գերակայության անկախ երաշխավոր հանդիսանալու փոխարեն՝ բարձրագույն դատական մարմինն ամբողջությամբ լուծարեց իր ինստիտուցիոնալ ամբողջականությունն ու հանրային վստահությունը։
 
Երբ դատական գործընթացները գործիքակազմ են դառնում ընտրական անօրինականություններն ինստիտուցիոնալացնելու համար, վտանգվում է պետության ողջ իրավական համակարգը: Քաղաքական նպատակահարմարությունը պաշտոնապես գերակայեց սահմանադրական իրավունքին»։