A
A
Քննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից:
Հանդիպման ժամանակ քննարկվել է Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման օդային գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի ընթացքը։
Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ կապալառու Սանիր կազմակերպությունը ծրագիրը ժամանակին և պատշաճ կերպով կհասցնի ավարտին։ Քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։