Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2026-07-01_13-59-42
A A
Պաշտոնական

Սևանա լճի ափին կմեկնարկի «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը

ՀՀ կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական ամառային երաժշտական փառատոնը՝ նոր հարթակ, որը միավորում է երիտասարդ երաժիշտներին, ստեղծագործական գաղափարներն ու երաժշտության շուրջ ձեւավորվող համայնքը։
 
Մասնակից երաժշտական խմբերը հնարավորություն կունենան իրենց ստեղծագործությունները և կատարումները ներկայացնելու լայն լսարանին, իսկ լավագույնները կարժանանան մրցանակների՝ 10 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից։
Մրցանակային ֆոնդ.
🔸Գլխավոր մրցանակ՝ 4 000 000 ՀՀ դրամ
🔸Առաջին մրցանակ՝ 3 000 000 ՀՀ դրամ
🔸Երկրորդ մրցանակ՝ 2 000 000 ՀՀ դրամ
🔸Երրորդ մրցանակ՝ 1 000 000 ՀՀ դրամ
Հայտերի ընդունման ժամկետը՝ 2026 թվականի հուլիսի 1-ից մինչև հուլիսի 20-ը ներառյալ։
Փառատոնի եզրափակիչ փուլը կկայանա 2026 թվականի օգոստոսի 22-ին՝ Սևանա լճի ափին։