Բացել լրահոսը Փակել լրահոսը
images (2)
A A
Պաշտոնական

IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր․ Կառավարություն

ՀՀ կառավարությունից հայտնում են․

IMEI համարների գրանցման համակարգ․ ի՞նչ է փոխվելու և ինչո՞ւ է դա կարևոր։
 
Հայաստանում նախատեսվում է ներդնել IMEI համարների գրանցման համակարգ, որի նպատակը բջջային հեռախոսների օրինական շրջանառության ապահովումն է։
 
Կարգավորումը միտված է՝
✅ նվազեցնելու ապօրինի ներմուծված բջջային հեռախոսների շրջանառությունը,
✅ ապահովելու հավասար և արդար մրցակցային պայմաններ օրինական ներմուծողների համար,
✅ պաշտպանելու սպառողներին կեղծ կամ փոփոխված IMEI համարներով հեռախոսներից,
✅ ներդնելու բջջային հեռախոսների հաշվառման միասնական շտեմարան։
Միաժամանակ կարևոր է ընդգծել, որ նախաձեռնությունը կապ չունի քաղաքացիների անձնական տվյալների հավաքագրման կամ վերահսկողության հետ։
Ստեղծվող շտեմարանում պահպանվելու է միայն սարքի 15-նիշանոց IMEI համարը՝ առանց որևէ անձնական տվյալների։