Բացել լրահոսը Փակել լրահոսը
5b258e925e6185c91be5c137dec62835_1782714286
A A
Հասարակություն

Փամբակ գետում փրկարարներն ու ջրասուզակները հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

Այսօր՝ ժամը 09։40-ի սահմաններում, Փամբակ գետում՝ Դսեղ բնակավայրի խաչմերուկի մոտակայքում, հայտնաբերվել է  հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին։
 
Հիշեցնենք, որ հունիսի 27-ին՝ ժամը 10։56-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ թունելի մոտակայքում,  գետի մեջ դի է նկատվում։ Ժամը 12։03-ին, ևս մեկ ահազանգ է ստացվել, որ Փամբակ գետում ավտոմեքենա կա․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։