Բացել լրահոսը Փակել լրահոսը
733506387_1558805665739071_3014961521014183497_n
A A
Պաշտոնական

Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ երկրաբանական ծառայության միջազգային ծրագրերի գրասենյակի տնօրենի հետ

Դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ երկրաբանական ծառայության միջազգային ծրագրերի գրասենյակի տնօրեն Ուիլյամ Քաննինգհեմի հետ։
 
Քննարկվել են երկրաբանական ծառայության ձևավորման գործընթացում ԱՄՆ-ի փորձը և դրա հիման վրա հնարավոր համագործակցության ուղղությունները, անդրադարձ է կատարվել նաև հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններին։
Զրույցի ընթացքում ընդգծվել է մայիսին ստորագրված Համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության և կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների արդյունահանման և մշակման ոլորտում մատակարարման ապահովման շրջանակային հուշագրի համատեքստում համագործակցության կարևորությունը։