A
A
Ովքե՞ր կմասնակցեն Բենուր Փաշայանի անվան միջազգային հուշամրցաշարին
Աջակցիր «Ա1+»-ինԲենուր Փաշայանի անվան միջազգային հուշամրցաշարին կմասնակցեն նաև Օլիմպիական չեմպիոն, Աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Մուսա Եվլոևն ու 2024 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Մագոմեդ Մուրթազալիևը:
Գորգ դուրս կգան նաև 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն Արտյոմ Դելյանուն, 2022 թվականի Եվրոպայի փոխչեմպիոն Արվի Սավոլայնենը, Մ-23 Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր Գիորգի Չխիկվաձեն ու 2021 թվականի Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Արկադիուշ Կուլինիչը։
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանի «Դինամո» մարզադահլիճում կկայանա Բենուր Փաշայանի անվան միջազգային հուշամրցաշարը:
Մրցաշարի ժամանակացույցը՝
Հունիսի 30 10:00-ից՝ նախնական գոտեմարտեր.
Հուլիսի 1 15:00-ից՝ բրոնզե գոտեմարտեր.
Հուլիսի 1 18:00-ից՝ Բացման արարողություն.
Հուլիսի 1 18:20-ից՝ Եզրափակիչներ։