A
A
Իսրայելի կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԻսրայելի կառավարությունը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու ԱԳ նախարար Գիդեոն Սաարի ներկայացրած նախագծին։
Այս մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանը։
«Երբեք ուշ չէ ճիշտ բան անել, - հայտարարել է արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը և հավելել, - Այս սարսափելի ցեղասպանությունը, որը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ և որի պատմական փաստերն իսկապես անվիճելի են, ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանություն և հին մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացում»:
Այս որոշումից հետո կառավարությունը պաշտոնապես կտեղեկացնի Կնեսետին, որպեսզի հարցը դրվի խորհրդարանի լիագումար նիստի քվեարկությանը։