Բացել լրահոսը Փակել լրահոսը
mixcollage-27-jun-2026-07-23-pm-1394-1782573823489-770x_
A A
Մշակույթ Պաշտոնական

Նիկոլ Փաշինյանի ցավակցական ուղերձը Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ։ 
 
«Խոր ցավով տեղեկացա ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանի մահվան մասին: Ռաիսա Մկրտչյանը հայկական էստրադայի վառ և սիրված ներկայացուցիչներից էր, ում առանձնահատուկ ոճային կատարումները մեր երաժշտարվեստի հարուստ ժառանգության կարևոր մասն են կազմում:
 
Նրա արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ամբողջ ժամանակաշրջան: Որպես վաստակավոր մանկավարժ՝ տիկին Մկրտչյանը նշանակալի ներդրում է ունեցել նաև նոր սերնդի կրթության և դաստիարակության գործում՝ երկար տարիներ իր հարուստ փորձն ու գիտելիքները փոխանցելով մեր երիտասարդներին:
 
ՀՀ կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ռաիսա Մկրտչյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, ինչպես նաև նրա երգարվեստի բոլոր երկրպագուներին»: