Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-0x0wh-786x458z-1 (1)
A A
Քաղաքականություն

Իսրայելի ԱԳՆ-ն բանաձև կներկայացնի՝ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման մասին

Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարը երկրի կառավարությանն է ներկայացնելու Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու վերաբերյալ բանաձև։

Երկրի արտաքին գործերի նախարարն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Օսմանյան կայսրության վերջին տարիներին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը և՛ բարոյական, և՛ պատմական պարտականություն է։ Մենք պետք է նաև վճռականորեն դատապարտենք պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ աղավաղում։ Բանաձևը հետագայում կներկայացվի Քնեսեթ՝ քվեարկության»,- գրել է Սաարը։