Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՍԴ-ն քննում է 7 քաղաքական ուժերի դիմումները`ընտրությունների արդյունքները չեղարկելու վերաբերյալ (տեսանյութ)

Սահմանադրական դատարանն սկսել է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությունը։

Հիշեցնենք՝ ընտրությունների հետ կապված Սահմանադրական դատարան դիմումներ են ներկայացրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, «Միասնության թևեր» կուսակցությունը, «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն» կուսակցությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցությունը, «Հայաստան» կուսակցությունների դաշինքը և «Նոր Ուժ» ռեֆորմիստական կուսակցությունը։

Մասնավորապես, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և անցկացնել ընտրությունների երկրորդ փուլ։ «Հայաստան» դաշինքը միայն պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները։