Բացել լրահոսը Փակել լրահոսը
062426eea3c6508b124b0b9c2182335b021d20
A A
Պաշտոնական

Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը

Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով 2026 թվականի հունիսի 29-ից մինչև դեկտեմբերի 9-ը ժամանակավորապես փակվելու է Էրեբունի վարչական շրջանի Արին Բերդ փողոցի և Արցախի պողոտայի խաչմերուկը Արին Բերդ փողոցի 5-րդ նրբանցքի խաչմերուկին միացնող ճանապարհահատվածի երթևեկությունը: