Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Պաշտոնական

Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ խախտումը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ (տեսանյութ)

Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ, հայտնում են ՆԳՆ-ից։

Ըստ Ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի՝ վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել և կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։

Այս կանոնի խախտումը Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 5000 դրամի չափով և տուգանային 1 միավորի կիրառում: ՆԳ նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։