Պեկինը կհյուրընկալի ինտելեկտուալները
Հայաստանի կանանց շախմատի առաջատար, այս տարվա Եվրոպայի անհատական առաջնության բրոնզե մեդալակիր, տղամարդկանց գրոսմայստերի կոչում ունեցող Էլինա Դանիելյանը անհատապես հրավիրվեր է ստացել մասնակցելու դեկտեմբերի 8-16-ը Պեկինում կայանալիք՝ համաշխարհային ինտելեկտուալ 2-րդ խաղերի ծրագրով, կանանց շախմատի մրցաշարին:
Ստուգատեսին հրավիրված են 16 հանրահայտ շախմատիստուհիներ, որոնք ունեն 2450-ից բարձր անհատական վարկանիշ: Էլինա Դանիելյանի մրցակցուհիների շարքում կլինեն աշխարհի գործող չեմպիոնուհի Հու Յիֆանը, աշխարհի նախկին չեմպիոնուհիներ Ստեֆանովան ու Կոստենյուկը, Եվրոպայի գործող չեմպիոնուհի Վիկտորյա Չմելիտեն, Եվրոպայի նախկին չեմպիոնուհիներ Լահնոն, Կրամլինգն ու Ֆրանսիան ներկայացնող մեր հայրենակցուհի, Էլմիրա-Աղաբաբյան Սկրիպչենկոն եւ այլ շախմատիստուհիներ:
Շախմատիստուհիները հաղթողի կոչումը կվիճարկեն արագ, կայծակնային եւ «կույր» շախմատի մրցաշարերում: Համաշախարհային ինտելեկտուալ 1-ին խաղերը տեղի են ունեցել 2008-ի հոկտեմբերին, և կրկին Պեկինում: