ՀՀ ազգային հավաքականը ցավալի պարտություն կրեց
Երեկ ուշ երեկոյան Դուբլինում կայացած Եվրո-2012-ի ընտրական փուլի ավարտական տուրի՝ Իռլանդիա-Հայաստան խաղում բախտը ժպտաց տանտերերին՝ հաղթելով 2:1 հաշվով, նրանք 21 միավորով գրավեցին 2-րդ տեղն ու նվաճեցին փլեյ օֆֆում հանդես գալու իրավունք:
27-րդ րոպեին մեր տուգանային հրապարակից դուրս ձեռքով խաղաց դարպասապահ Ռոման Բերեզովսկին, ու կարմիր քարտի արժանանալով հեռացվեց խաղադաշտից:
Նրան փոխարինեց «Փյունիկի» երիտասարդ ու անփորձ դարպասապահ Արսեն Պետրոսյանը:
ՀՀ ընտրանին 10 հոգով արժանապատվորեն դիմադրեց մրցակցին, սակայն 43-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ պաշտպան Վալերի Ալեքսանյանը: 60-րդ րոպեին օգտվելով դարպասապահ Պետրոսյանի անվստահ խաղից իռլանդացիները հաշիվը դարձրին 2:0:
Թեպետ 2 րոպե անց Հենրիխ Մխիթարյանին հաջողվեց կրճատել հաշվի մեջ եղած տարբերությունը, սակայն ավելին անել Վարդան Մինասյանի սաներին չհաջողվեց: Հմտորեն պաշտպանվելով իռլանդացիները պահպանեցին իրենց այդքան ձեռնտու հաղթական հաշիվը` 2:1:
«Բ» խմբի մյուս 2 հանդիպումներում գրանցվեցին հետեւյալ արդյոուքները` Ռուսաստան-Անդորրա`6:0, Մակեդոնիա-Սլովակիա`1:1:
Շրջափուլն այնուամենայնիվ, վերելքով անցկացրած ՀՀ ազգային հավաքականը 17 միավորով խմբում զբաղեցրեց 3-րդ տեղը, որը մեր ընտրանու համար առայժմ լամենաավագույն արդյուքն է:
23 միավորով ՌԴ-ի ընտրանին զբաղեցրեց առաջին տեղն ու նվաճեց Եվրո-2012-ի եզրափակիչ մրցաշարում հանդես գալու իրավունք: