Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը բաժանեց 3-5-րդ տեղերը

Սպորտ
1fe3a7082b212717238dfd6f58f86a01

Բիլբաոյում վերջնագիծը հատեց 6 հեղինակավոր շախմատիստների մասնակցությամբ տեղի ունեցած տղամարդկանց շախմատի «Մեծ Սաղավարտի» եզրափակիչ մրցաշարը:

Ավարտական` 10-րդ տուրում Լևոն Արոնյանը 35-րդ քայլում սևերով խաղաղություն կնքեց առաջատարներից մեկի` Իվանչուկի հետ: Ստուգատեսի մյուս առաջատարը` Կառլսենն իր հերթին «ոչ-ոքի» խաղաց Նակամուրայի հետ:

Աշխարհի չեմպիոն Անանդն էլ այս տուրում կարողացավ պարտության մատնել իսպանացի Վալեխոյին եւ վերականգնել սասանված հեղինակությունը:

15-ական միավորով 1-2-րդ տեղերը բաժանեցին Իվանչուկն ու Կառլսենը: Նրանց միջև անցկացված կայծակնային խաղի լրացուցիչ մրցամարտում` թայ բրեքում 1,5:0,5 հաշվով հաղթեց Կառլսենը, որին էլ բաժին հասավ գլխավոր մրցանակը:

12-ական միավորով Արոնյանը, Անանդն ու Նակամուրան բաժանեցին 3-5-րդ տեղերը: Արոնյանը լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց 4-րդը, իսկ Նակամուրան գրավեց 3-րդ տեղը։