Բացել լրահոսը Փակել լրահոսը
1000121059
A A
Քաղաքականություն

Ալեն Ղևոնդյանին հրապարակումներ անելն արգելվել է

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանին արգելվել է հրապարակումներ անելն ու հավաքի վայրեր այցելելը, ինչպես նաև սոցիալական ցանցի միջոցներով հաղորդակցվելը:

Դատարանը քիչ առաջ հրապարակել էր նրա խափանման միջոցի որոշումը։ Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Վարազդատ Հարությունյանը։

Հիշեցնենք' Ալեն Ղեւոնդյանը մեղադրվում է իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելու մեջ։