A
A
Ինչո՞ւ Նարեկ Կարապետյանին թույլ չեն տվել հատել սահմանը
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համարը զբաղեցնող Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ցանկացել է հատել Հայաստանի Հանրապետության սահմանը, սակայն սահմանապահները նրան թույլ չեն տվել:
Տեսանյութում Նարեկ Կարապետյանը պատմել է, որ սահմանապահ ծառայություններն իրեն տեղեկացրել են, որ իր այցելությունը Վերին Լարս արգելված է եւ սահմանափակում են դրել։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղյակ չեն, թե ինչն է արգելքի պատճառը։
Պաշտոնական աղբյուրից պարզել մեզ եւս չհաջողվեց։
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանն «Ա1+»-ին հայտնեց, որ իրենք այս ամենի հետ կապ չունեն։
Հիշեցնենք, որ անձի ազատ տեղաշարժը կարող է խոչընդոտվել կամ սահմանափակվել միայն օրենքով նախատեսված դեպքերում եւ հիմնավորված պատճառներով`
- Քրեական վարույթի շրջանակում՝ երբ անձը ձերբակալված է, կալանավորված է կամ նրա նկատմամբ կիրառվել է չհեռանալու մասին միջոց։
- Դատարանի որոշմամբ՝ օրինակ՝ որոշակի տարածք մուտք գործելու կամ լքելու արգելք։
- Արտակարգ կամ ռազմական դրության պայմաններում, երբ սահմանվում են տեղաշարժի հատուկ սահմանափակումներ։
- Հանրային առողջության պաշտպանության նպատակով՝ օրինակ՝ վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու համար կարանտինի կամ մեկուսացման դեպքում։
- Սահմանային և միգրացիոն վերահսկողության շրջանակում՝ երբ անձը չունի անհրաժեշտ փաստաթղթեր կամ առկա են օրինական արգելքներ երկիր մուտք գործելու կամ այն լքելու համար։
- Անվտանգության նկատառումներով՝ որոշ հատուկ պահպանվող կամ սահմանափակ գոտիներում։