Բացել լրահոսը Փակել լրահոսը
1000120799
A A
Քաղաքականություն

Բլոգեր Արտակ Ավետիսյանն ազատ է արձակվել          

Շենգավիթ վարչական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին «Նիկո′լ դավաճան» գոչած բլոգեր Արտակ Ավետիսյանին Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Մուշեղ Արամյանն ազատել է բանտային կալանքից եւ նրա նկատմամբ կիրառել է վարչական հսկողություն՝ հանրային խոսքի արգելքի պայմանով։ Այս մասին տեղեկացնում է նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։ 

Հիշեցնենք, որ Արտակ Ավետիսյանը այս տարվա մայիսի 15-ին կալանավորվել էր ատելության խոսք հնչեցնելու համար։ Վերջինս չի ընդունում մեղադրանքը։