Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մանուչարյանի մասնակցությունը հարցականի տակ է

Սպորտ
99c75e6f1ad7e7eb3b4b5a3f81955888

Երեկ 6 ժամյա թռիչքից հետո, ՀՖՖ փոխնախագահ Աշոտ Մանուկյանի գլխավորած ՀՀ պատվիրակությունը ժամանեց Դուբլին, որտեղ այսօր ժամը 22 անց 45-ին տեղի կունենա բախտորոշ Իռլանդիա-Հայաստան հանդիպումը, որի հաղթողը կնվաճի փլեյ-օֆֆում հանդես գալու իրավունքը:

Երեկոյան «Ավիվա» մարզադաշտում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հայտնել է, որ առայժմ հարցականի տակ է Էդգար Մանուչարյանի մասնակցությունը՝ խաղին:

Նա տեղեկացրել է նաեւ, որ այսօր Հոլանդիայից Դուբլին կժամանի ՀՀ ընտրանու նորեկը, «Այաքսի» խաղացող Արաս Օզբիլիսը, որը թեեւ վնասվածքի պատճառով չի մասնակցի խաղին, սակայն կաջակցի թիմակիցներին:

Նախորդ խաղի համեմատ, մեր հավաքականի կազմում միակ փոփոխությունը կլինի այն, որ կենտրոնական պաշտպան Արթուր Յուսպաշյանին կփոխարինի «Միկայի» ավագը՝ Հրայր Մկոյանը:

Բրիտանական մամուլում տարածված տեղեկության համաձայն, վնասվածքի պատճառով Իռլանդիայի հավաքականի ավագին, 31-ամյա հարձակվող Ռոբի Քինին կփոխարինի ոչ թե «Վեստթ Բրոմվիչի» խաղացող Շեյն Լոնգը, այլ վերջինիս թիմակից Սայմոն Կոքսը:

Բուքմեյքերները շարունակում են նախապատվությունը տալ տանտերերին. այս խաղում իռլանդացիների հաղթանակի հասնելու գործակիցը 1,78 է, իսկ ՀՀ հավաքականինը` 4։ Իսկ «ոչ-ոքի» հաշվի հավանականությունը գնահատվում է 3,8 գործակցով: