Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արոնյանը հաղթեց Անանդին

Սպորտ
a6e3ee3f5d2803c199db519de2008c06

Տղամարդկանց շախմատի «Մեծ Սաղավարտի» 4-րդ խաղարկության եզրափակիչ մրցաշարում հաջող մեկնարկից հետո, Լեւոն Արոնյանը 9-րդ տուրում կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում:

Բիլբաոյում ընթացող ստուգատեսի նախավերջին տուրում Արոնյանը նորույթ կիրառեց եւ գեղեցիկ ոճով, 25-րդ քայլում համոզիչ առավելությամբ պարտության մատնեց աշխարհի չեմպիոն Անանդին:

Կառլսենն էլ իր հերթին սպիտակներով 34-րդ քայլում հաղթեց առաջատարին` Իվունչուկին ու վաստակած միավորներով հավասարվեց վերջինիս:

Այս տուրում հաղթական միավոր գրանցեց նաեւ իսպանացի Վալեխոն, որը կարողացավ առավելության հասնել ամերիկացի Նակամուրայի նկատմամբ:

Տուրն ընդհանրապես հաջող էր սպիտակ ֆիգուրներով խաղացող շախմատիստների համար՝ 3 պարտիայում էլ նրանք հաջողության հասան:

Ավարտական տուրից առաջ, մրցաշարում երկիշխանություն է՝ 14-ական միավորով առաջատարները Կառլսենն ու Իվանչուկն են: 11-ական միավորով Արոնյանն ու Նակամուրան կիսում են 3-4-րդ տեղերը: մրցաշարային աղյուսակը եզրափակում է Անանդը՝ 9 միավորով:

Այսօր եզրափակիչ 10-րդ տուրում կկայանան Իվանչուկ-Արոնյան, Անանդ-Վալեխո, Նակամուրա-Կառլսեն պարտիաները: