A
A
Մեր պատանին՝ աշխարհի փոխչեմպիոն
Ռուսասատնի Սոչի քաղաքում տեղի է ունեցել Ռուսական շաշկու պատանիների մինչև 10 տարեկանների աշխարհի առաջնությունը, որտեղ փայլուն հանդես եկավ Ալեքսանդր Գրիգորյանը՝ նվաճելով աշխարհի փոխչեմպիոնի կոչումը:
Նմանատիպ հաջողություն Հայաստանը ունեցել է այս տարի Եվրոպայի պատանիների մինչև 10 տարեկանների առաջնությունում, որտեղ Ռուբեն Պետրոսյանը գրավել էր պատվավոր 2-րդ տեղը:
Ալեքսանդր Գրիգորյանի և Ռուբեն Պետրեսյանի մարզիչն է Հայաստանի շաշկու բազմակի չեմպիոն Նշան Ալավերդյանը: Նշենք նաև որ և Ալեքսանդր Գրիգորյանը Հայաստանի չեմպիոնն է միչ 12 տարեկանների, իսկ Ռուբեն Պետրոսյանը փոխչեմպիոնն է: Նրանք երկուսն էլ «Ուսում » հանրակրթական դպրոցի սաներն են:
Այն Հայաստանում միակն է, որտեղ սովորում և պարապում են շաշկի։