Բացել լրահոսը Փակել լրահոսը
e32c21d1-a2e3-498a-88f6-cb41923a4e71
A A
Պաշտոնական

Փրկարարները վնասվածք ստացած քաղաքացուն ցուցաբերել են օգնություն

Հունիսի 8-ին՝ ժամը 14։14-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն, այնուհետև մոտ 100 մետր պատգարակով և մոտ 1 կմ փրկարարական ավտոմեքենայով իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության մեքենային։