Մենք հանդես կգանք հայտարարությամբ, երբ որ ավարտված լինի հաշվարկները. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի առաջին համարը՝ Նարեկ Կարապետյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ ամփոփելով ընտրական գործընթացները և դիմելով հանրությանը։
Նա շնորհակալություն է հայտնել հարյուր հազարավոր հայրենակիցներին և համակիրներին՝ ընտրությունների ընթացքում ցուցաբերած ակտիվության և պայքարի համար։ Միևնույն ժամանակ, Կարապետյանը քննադատել է իշխող քաղաքական ուժին՝ մատնանշելով ընտրական փուլում տեղի ունեցած ձերբակալությունները։
«Շնորհակալ եմ այն տասնյակ ու հարյուրավոր մեր ընկերներից, ովքեր հիմա անօրինական ձերբակալվել են այս երկու օրը, որպեսզի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կարողանա իր գործերն անել ընտրական պրոցեսի ժամանակ»,- հայտարարել է նա։
Անդրադառնալով իրենց քաղաքական թիմի հետագա քայլերին՝ «Ուժեղ Հայաստանի» ներկայացուցիչը հավելել է, որ այժմ սպասում են ընտրական տվյալների վերջնական ամփոփմանը. «Մենք հանդես կգանք ավելի խորքային հայտարարությամբ, երբ որ իրապես ավարտված լինեն հաշվետվությունները և հաշվարկները»։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան»-ը կլինի խորհրդարանում։