Բացել լրահոսը Փակել լրահոսը
images (2)
A A
Հասարակություն

Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանն այսօր հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին այն բանից հետո, երբ ավելի վաղ Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձաններին՝ Դահիյա շրջանին, որը համարվում է Հեզբոլլահի հենակետ, հայտնում է CNN-ը։

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ ամերիկյան բազաները և իսրայելական օբյեկտները դարձել են օրինական թիրախներ՝ «Լիբանանի վերաբերյալ համաձայնագրի խախտումների» պատճառով:  
 
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Իրանից հրթիռային արձակումներ են հայտնաբերվել Իսրայելի տարածք: Երկրի մի քանի շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշաններ, և ՀՕՊ համակարգերը որսացել են հրթիռները։