Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը քվեարկում է 8/20 տեղամասային կենտրոնում․ ՈՒՂԻՂ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը քվեարկել է 8/20 տեղամասային կենտրոնում, ապա պատասխանել լրագրողների հարցերին։ 

«Ժողովուրդը ինչ որոշի, ես այն էլ կանեմ»,- նշել է նա:

Առաջնահերթ Մոսկվա մեկնելու մասին Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Նախ առաջինի ու երկրորդի հարցը չէ, Մոսկվա էլ եմ մեկնելու, Բրյուսել էլ, Վաշինգտոն էլ, Փարիզ էլ, Թբիլիսի էլ, ասել եմ նաև, որ հույս ունեմ հնարավորություն կունենամ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Բաքվում: Պատրաստվում ենք լիարժեք մեր միջազգային հարաբերությունները զարգացնել:

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ունեն ինստիտուցիոնալ խորք և հենված են փոխադարձ հարգանքի վրա»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում։